Նվաճումներ

Դպրոցն իր առաջադիմությամբ դասվում է հանրապետության լավագույն կրթօջախների շարքին: Յուրաքանչյուր տարի աշակերտների փոխանակման ծրագրերի շրջանակներում դպրոցից հաղթող երեխաները մեկ տարով սովորում են ամերիկյան դպրոցներում:

35Դպրոցի շրջանավարտների մոտավորապես 90%-ը հաջողությամբ իրենց բարձրագույն կրթությունը ստանում են համալսարաններում և ինստիտուտներում: Սաներից շատերը հանրապետական օլիմպիադաների հաղթողներ ու մրցանակակիրներ են: Միայն վերջին 10 տարում դպրոցը տվել է 20 ոսկե մեդալակիրներ, նախաձեռնել ու կազմակերպել հանրապետական առարկայական օլիմպիադաներ անգլերենից, կենսաբանությունից, մաթեմատիկայից: Դպրոցը հեղինակներից է «Աստղերի մրցաշար» առարկայական օլիմպիադայի, մասնակցել է հանրապետությունում առաջին անգամ կազմակերպված մաթեմատիկայի առարկայական օլիմպիադային՝ Ինտերնետի միջոցով, որի հաղթողն է դարձել Արմեն Ավետիսյանը: Դպրոցի աշակերտներ Տիգրան Մալխասյանը և Գարուշ Խաչատրյանը մասնակցել են Բրիտանիայի թագուհու հովանավորությամբ միջազգային մրցույթի ու դարձել հաղթողներ «Արևմուտքը՝ Արևմուտք, Արևելքը՝ Արևելք» թեմայով: Դպրոցը հանգրվան է դարձել հանրապետական և մրջազգային տարրաբնույթ միջոցառումների, որոնցից արժե հիշատակել Համահայկական 4-րդ ինտելեկտուալ խաղերը, որտեղ «Լավագույն գիտակ» անհատական մրցույթի հաղթող է ճանաչվել դպրոցի տնօրեն Գ. Հարությունյանը: Դպրոցն ունեցել է նաև մարզական հաջողություններ: Շրջանավարտ Գևորգ Դավթյանը, մասնակցելով Կանադայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությանը, դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Դպրոցում գործում է նաև աշակերտական ինքնավարության խորհուրդը:

Re-exposure of pictures (1)Սերվենիկ Մովսիսյանը Լ. Բայրոնի անվ. դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկն է: Նա դասավանդում է այստեղ 1980 թվականից սկսկած և իր ուսուցչական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու մրցանակների: Նա նաև կողմնակից է նոր մեթոդների և մասնակցում է ցանկացած այդպիսի նախաձեռնության: 2003թ.-ի ամռանը մասնակցել է Ծաղկաձորում Հայաստանի Անգլերեն լեզվի ուսուցիչների համար անցկացված սեմինարներին, որոնք կազմակերպվել էին ACCELS -ի և Հայաստանում Ամերիկայի դեսպանատան կողմից: Նա ACCELS-ի կրկնակի սեմի-ֆինալիստ է և «Փրոջեքթ Հարմոնի»-ի ծրագրերի ակտիվ մասնակից: Մասնակցել է նաև բոլոր օնլայն հարցազրույցներին և օգնել աշակերտներին ձևակերպել հարցեր ու պատասխաններ տալ իրենց ուղղված հարցերին: Ս.Մովսիսյանը մասնակցել է նաև Բրիտանական խորհրդի կազմակերպած Անգլերեն լեզվի ուսուցիչների սեմինարներին, ինչպես նաև 2001 և 2002 թթ. Անգլիայի Նոթինգհեմ քաղաքում անցկացված Միջազգային Բայրոնյան կոնֆերանսներին: Այժմ նա իր փորձը կիսում է մյուս ուսուցիչների հետ:

VachԴպրոցի զինղեկ Վ.Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցում ստեղծվեց «Աղետների նախապատրաստման և արագ արձագանքման» խումբ, որը 2003թ հոկտեմբերի 16-18 մասնակցեց Ստեփանավանում անցկացված միջմարզային «Կյանքի հմտություններ և աղետների նախապատրաստում» մրցումներին, որտեղ աշակերտները ցուցադրեցին ինչպես ստեղծագործական հմտություններ, այնպես էլ փրկարարական՝ գրավելով առաջին և երրորդ տեղերը:Մրցումներին ներկա էին նաև ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչներ և «ԼՈՌԷ» փրկարար ջոկատի նախագահ Ա.Առաքելյանը:

PetrA1991 թ-ից աշխատում է Գյումրու թիվ 20 դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1994 թ-ին մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած ատեստացիային և ստացել հայոց լեզվի և գրականության հմուտ ուսուցչի որակավորում: Աշակերտները բազմիցս մասնակցել են մարզային և հանրապետական օլիմպիադաների և արժանացել պատվոգրերի, խրախուսանքների: Օգտագործում է նոր տեխնոլոգիաները դասապրոցեսում, հատկապես հայոց լեզվի գործնական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: